416.78
5.16
388.79
+13
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի նախագահը չի հասկանում իր նկատմամբ Ռուսաստանի պահանջները

10:31
16 Հուլիսի 2010

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի հասկանում իր նկատմամբ Ռուսաստանի ներկայացրած պահանջները:

Մոսկվան հրաժարվում է գործ ունենալ Սահակաշվիլու հետ այն բանից հետո, երբ 2008 թ.-ի օգոստոսին վրացական զորքն ավերեց Հարավային Օսեթիայի մայրաքաղաք Ցխինվալին, իսկ վրացի զինվորականները սպանում էին ռուս խաղաղարարներին:

«Դժվար է հասկանալ, թե ինչ են նրանք ուզում, մենք ժամանակին ցանկանում էինք ընդառաջ գնալ, սակայն երբ մենք ինչ-որ բան էինք զիջում, նրանք (Ռուսաստանը) ավելին էին ցանկանում», - ասել է Սահակաշվիլին բելառուսական հեռուստատեսության եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի ղեկավարությունը հայտարարում էր, որ հույս ունի բարելավել հարաբերությունների Վրաստանի հետ, երբ այնտեղ փոխվի նախագահը:

Սահակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանի և Վրաստանի լարված հարաբերությունները բացասաբար են անդրադառնում Վրաստանում ռուսական մշակույթի ներկայության վրա:

«Ես միշտ ասել եմ, որ ես Վրաստանի միգուցե վերջին կամ նախավերջին նախագահն եմ, ով կարող է մեջբերել Պուշկինին, Լերմոնտովին, Բրոդսկուն, Եսենինին: Կանցնեն սերունդներ, և նոր սերունդն արդեն չի իմանա, թե ինչ է Ռուսաստանն ու որտեղ է այն գտնվում», - ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ իր որդուն ստիպում է ռուսերեն սովորել: «Նա ասում է, որ ոչ ոք շուրջբոլորը ռուսերեն չի սովորում և հարցնում է, թե ինչի համար է դա պետք», - պարզաբանել է Սահակաշվիլին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:20
13 Մարտի 2023
Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:50
13 Մարտի 2023
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը
15:54
13 Մարտի 2023
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից (ՎԻԴԵՈ)
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից. ՎԻԴԵՈ
14:49
13 Մարտի 2023
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը
13:01
13 Մարտի 2023
Վիվա–ՄՏՍ–ը պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
Վիվա–ՄՏՍ–ը  պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
12:41
13 Մարտի 2023
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր