Արմեն Ջիգարխանյանը, որի մասին մի շարք ԶԼՄ-ներ հինգշաբթի հաղորդել են, որ հոսպիտալացվել է մոսկովյան կարդիոկենտրոններից մեկը, «ՌԻԱ նովոստիի» թղթակցին ասել է, որ իրեն լավ է զգում:
«Որևէ սարսափելի բան չկա: Պարզապես ես մեկ շաբաթով պառկել էի պլանային բուզննման»,- ասել է Ջիգարխանյանը:
«Հենց դուրս գամ, կվերադառնամ իմ գլխավոր գործին՝ թատրոն, որի հետ են կապված իմ բոլոր ծրագրերը: Մենք արդեն ավարտում ենք «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը, որի պրեմիերան նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերին՝ սեզոնի բացման ժամանակ, և փորձում ենք «Մոխրոտիկը» ներկայացումը: Հուսով ենք, որ նոր սեզոնը հետաքրքիր կլինի»,- ավելացրեց նա:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ.-ին: Նա Մոսկվայի իր անվան դրամատիկական թատրոնի ղեկավարն է:--0--