Մեդվեդևը շնորհավորել է Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Ժուրավլյովին 100-ամյակի կապակցությամբ

30.06.2010, 13:56
Մեդվեդևը շնորհավորել է Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Ժուրավլյովին 100-ամյակի կապակցությամբ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Ժուրավլյովին` 100-ամյակի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Հայրենական պատերազմի մասնակից, Դուք եղել եք Կենտրոնական ճակատի կազմում ընդգրկված կրակային դասակի հրամանատարը: Հայրենիքի ազատության համար մղվող անողոք մարտերում դրսևորել եք խիզախություն, արիություն և հավատարմություն պարտքին: Բազմիվս իրականացրել եք պատասխանատու մարտական առաջադրանքներ և իրավամբ արժանի եք Խորհրդային Միության Հերոսի բարձր կոչմանը», - նշվում է շնորհավորական ուղերձում:-0-