ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը) անվտանգությունների խորհուրդների քարտուղարները երկուշաբթի համաձայնեցրել են Ղրղզստանում իրավիճակի կարգավորման վերաբերյալ քայլերը։ Ղրղզստանում միջէթնիկ բախումների զոհ է դարձել արդեն ավելի քան 100 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Արդյունքում մենք համաձայնեցրեցինք անվտանգության խորհուրդների քարտուղարների դիրքորոշումները, մշակեցինք քայլեր, որոնք որպես նախագիծ կզեկուցվեն ՀԱՊԿ պետությունների նախագահներին։ Մենք հույս ունենք, որ կարճ ժամկետներում այդ քայլերը կհամաձայնեցվեն»,- հանդիպումից հետո հայտնեց ՌԴ ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։
Ըստ նրա, հանդիպման մասնակիցները «չբացառեցին ՀԱՊԿ ունեցած որևէ միջոցի հնարավոր կիրառումը՝ կախված Ղրղզստանում ստեղծված իրավիճակից»։ -0-