Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չի կարող կախված լինել Ղարաբաղի ընտրություններից. ՌԴ ԱԳՆ

24.05.2010, 14:19
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չի կարող կախված լինել Ղարաբաղի ընտրություններից. ՌԴ ԱԳՆ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չի կարող կախված լինել Ղարաբաղի ընտրություններից. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում չեն կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող էր կախված լինել Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրություներից, Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի մեկնաբանությունում:

Նեստերենկոն նշել է, որ Մոսկվան աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքին, հավասարապես այնպես, ինչպես միջազգային իրավունքի հիմնարար մյուս նորմաներին և սկզբունքներին:

«Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Մեր համոզմամբ՝ նրա ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժ կիրառման՝ Մինսկի գործընթացի շրջանակներում բոլոր երկրների միջև քաղաքական բանակցությունների արդյունքում»,- նշեց Նեստերենկոն:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, ԵԱՀԿ Մինսկի խմբում իր բոլոր համանախագահ գործնըկերների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հետ սերտ  փոխգործակությամբ, առաջվա նման կօգնի ադրբեջանցիներին և հայերին հնարավորինս շուտ հասնել ղարաբաղյան հանգույցի փոխզիջումային  հանգուցալուծմանը»,- նշվում է հայտարարությունում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-