Կիբեր հանցագործության թեմայով տարածաշրջանային խորհրդաժողովը կանցկացվի Թբիլիսիում

13.05.2010, 11:17
Կիբեր հանցագործության թեմայով տարածաշրջանային խորհրդաժողովը կանցկացվի Թբիլիսիում
Կիբեր հանցագործության թեմայով տարածաշրջանային խորհրդաժողովը կանցկացվի Թբիլիսիում

Կիբեր հանցագործությանն առնչվող հարցերը շոշափող տարածաշրջանային խորհրդաժողովը՝ Եվրամիության նախագահների, Եվրախորհրդի և տարբեր երկրների համապատասխան պետական  մարմինների նախագահների մասնակցությամբ, կբացվի հինգշաբթի Թբիլիսիում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Տարածաշրջանային խորհրդաժողովի ընթացքում ուշադրություն կդարձվի կիբեր հանցագործության հետաքննության հարցերում միջազգային համագործակցության ուժեղացմանը... Մասնակիցները կկիսեն կիբեր հանցագործության դեմ պայքարի պրակտիկան ու փորձառությունը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Ըստ նախարարության տվյալների, խորհրդաժողովին կմասնակցեն փորձագետներ և ինչպես զանազան պետությունների, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից,  նաև ներկա կլինեն Ինտերպոլի ներկայացուցիչներ: Խորհրդաժողովը կանցկացվի կիբեր հանցագործության մասին համատեղ նախագծի շրջանակներում և կտևի երկու օր:

«Նախագծի գլխավոր նպատակն է կիբեր հանցագործության դեմ պայքարում Վրաստանի հնարավորությունների բարձրացումը, վրացական օրենսդրությունը Եվրախորհրդի կիբեր հանցագործության մասին կոնվենցիային (Վրաստանը ստորագրել է 2008թ.-ի ապրիլին) համապատասխանեցնելը, ինչպես նաև իրավապահ մարմինների և դատարանների աշխատակիցներին նախապատրաստելը»,- հաղորդում է արտգործնախարարությունը:

Միաժամանակ, նախարարությունը նշում է , որ «վերջին տարիների ընթացքում նախագծի նպատակներն իրականացնելու գործում ԱԳՆ-ի և արդարադատության նախարարության ակտիվ մասնակցության շնորհիվ, Վրաստանը զգալի առաջընթացի է հասել կիբեր հանցագործության դեմ պայքարում»: -0-