Հնարավոր է՝ Մեդվեդևը Թուրքիայիում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր քննարկի

10.05.2010, 19:38
Հնարավոր է՝ Մեդվեդևը Թուրքիայիում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր քննարկի
Հնարավոր է՝ Մեդվեդևը Թուրքիայիում հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր քննարկի

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Թուրքիայում պաշտոնական այցի շրջանակներում այդ երկրի ղեկավարների հետ, հնարավոր է, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր քննարկի, լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:

«Մենք ավանդաբար հետաքրքրված ենք Հայաստանի, Թուրքիայի և նրանց միջև համագործակցության փոխշահավետ նախագծերի իրականացման գործում»,- ասել է Պրիխոդկոն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Հայաստանը պահպանում է իր ստորագրությունները փաստաթղթերի տակ։ Հայ-թուրքական արձանագրությունները մնացել են Հայաստանի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում։

Պրիխոդկոն հայտնել է, որ թուրք ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվելու տարածաշրջանային ու միջազգային խնդիրներին:

«Նրանց համագործակցությունը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարում, եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության հեռանկարները համապատասխան պայմանագրի ընդունման վերաբերյալ ռուսական նախաձեռնության լույսի ներքո, Անդրկովկասի դրությունը, Կիպրոսի և Մերձավոր Արևելքի կարգավորման հիմնախնդիրը, Դրությունն Իրաքում, Աֆղանստանում,  Կենտրոնական Ասիայում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացումը»,- տեղեկացրել է Կրեմլի ներկայացուցիչը:-0-