431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ռոստովում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսներ են բացվել

12:16
21 Ապրիլի 2010

Օսմանյան կայսրությունում 1915-1923 թթ.-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսներ են երեքշաբթի բացվել Ռոստովում և երկրամասի Մյասնիկովյան  շրջանում: Ցուցահանդեսներին ներկայացված են լուսանկարների, նկարների և տպագիր տեքստերի շուրջ 40 ռեպրոդուկցիաներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Ցուցահանդեսների կազմակերպիչներն են «Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի» անդամները:

«Բացի գրադարանից նման ցուցահանդեսներ են բացվել Ռոստովի ինը բուհերում և երկրամասի Մյասնիկյան շրջանի երկու մշակութային հաստատություններում: Նրանք նույնական են, քանի որ ռեպրոդուկիցաներն արվել են համայնքի արխիվներում պահվող բնօրինակներից: Այնտեղ ընդհանուր առմամբ շուրջ 100 լուսանկարներ և նկար է պահվում, սակայն ներկայացված է միայն մի մասը, մյուսները որոշեցինք չցուցադրել, քանի որ դրանք չափազանց սարսափազդու են: Մենք նաև ցուցահանդեսին ներկայացրել ենք այն ժամանակվա օտարերկրյա թերթերի հրապարակումներն ու հայտնի քաղաքական գործիչների, գրողների և մշակութային գործիչների հայտարարությունները», - պարզաբանել է ցուցահանդեսի կազմակերպիչ Գայանե Գևորգյանը:

Նրա խոսքերով՝ ցուցահանդեսները Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի» կողմից անցկացվող մի շարք միջոցառումների առաջին փուլն են:

Հիմնական միջոցառումները կանցկացվեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: «Այդ օրը ծրագրվում է Ռոստովի փողոցներում կազմակերպել զանգվածային երթեր, որոնցում ակնկալվում է շուրջ 2 հազար մարդու մասնակցություն», - ավելացրել է Գայանե Գևորգյանը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:10
04 Դեկտեմբերի 2023
Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից՝ կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը
17:59
04 Դեկտեմբերի 2023
Հացի արտադրամասի և հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հացի արտադրամասում հատակը, պատերի մակերևույթը, առաստաղը չեն գտնվել նորոգ վիճակում․ ՖՈՏՈ
17:52
04 Դեկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
Այսօր Ադրբեջանի կրակից զինծառայող է մահացել
17:37
04 Դեկտեմբերի 2023
Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար․ էկոնոմիկայի նախարարություն
Լարսը բաց է արագ փչացող գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող բեռնատարների համար
17:06
04 Դեկտեմբերի 2023
2024թ․ հունվարի 1-ից սովորական անձնագրերը տրամադրվելու են առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման
2024թ․–ի հունվարի 1–ից անձնագրերում կլոր վիզայի կարիք այլևս չի լինի
16:23
04 Դեկտեմբերի 2023
ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը ճանաչվել է «World Travel Awards» մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում
15:44
04 Դեկտեմբերի 2023
Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայկական կողմն առաջարկությունների վեցերորդ փաթեթն ուղարկել է Բաքու նոյեմբերի 21-ին
13:35
04 Դեկտեմբերի 2023
Արգելվել է Հայաստան ներմուծել որոշ մթերքներ
Արգելվել է Հայաստան ներմուծել որոշ մթերքներ
11:44
04 Դեկտեմբերի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ