ԵվրԱզԷՍ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Սանկ Պետերբուրգում կքննարկեն հակաճգնաժամային միջոցառումները

11.12.2009, 13:19
ԵվրԱզԷՍ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Սանկ Պետերբուրգում կքննարկեն հակաճգնաժամային միջոցառումները
ԵվրԱզԷՍ-ի երկրների կառավարությունների ղեկավարները Սանկ Պետերբուրգում կքննարկեն հակաճգնաժամային միջոցառումները

Ուրբաթ Սանկ Պետերբուրգում ԵվրԱզԷՍ կազմակերպության անդամ-երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության ձևավորման հարցերը, ինչպես նաև ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային միջոցառումները, «ՌԻԱ Նովոստիին» հայտնեցին ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

Մամուլի ծառայության տվյալներով` Մաքսային միության գերագույն մարմնի նիստին ծրագրվում է քննարկել 2010 թ.-ի հունվարի 1-ից այդ ինտեգրացիոն միավորման թողարկման հետ կապված հարցեր: Նիստի օրակարգում ընդգրկված են Մաքսային միությունում ծառայություններ մատուցելու, աշխատանքներ կատարելու, ապրանքի ներկրման ու արտահանման ժամանակ անուղղակի հարկեր գանձելու սկզբունքների մասին համաձայնագրի հիմնական դրույթների իրականացման պայմանագրեր և այլ փաստաթղթեր կնքելու հարցեր:  

ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստի օրակարգի առաջնահերթ հարցերի թվում են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման համատեղ միջոցառումները, որոնց ցանկը հաստատվել է այս տարվա հունիսին կառավարությունների ղեկավարների որոշմամբ: Ծրագրվում է նաև համաձայնեցնել ԵվրԱզԷՍ-ի պարենային անվտանգության հայեցակարգը:

Բացի այդ ծրագրվում է կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր կնքել, որը կարտացոլի կրթության ոլորտում փոխգործակցության նորմատիվ-իրավական հիմքերը: ԵվրԱզԷՍ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: -0-