Մեդիաֆորումը պետք է երկխոսության և նորարարությունների հարթակ դառնա. Միրոնյուկ

09.12.2009, 17:46
Մեդիաֆորումը պետք է երկխոսության և նորարարությունների հարթակ դառնա. Միրոնյուկ
Մեդիաֆորումը պետք է երկխոսության և նորարարությունների հարթակ դառնա. Միրոնյուկ

ՌԻԱ Նովոստիի կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաֆորումը պետք է երկխոսության, մտքերի փոխանակման, ԶԼՄ-ների նորարարությունների հարթակ դառնա, ասաց ՌԻԱ Նովոստիի գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը՝ չորեքշաբթի բացելով Մոսկվայում մեդիաֆորում-2009-ը։

«Ֆորումում մենք փորձեցինք հեռանալ մենախոսության սկզբունքից։ Ֆորումը պետք է երկխոսության, շփման, մտքերի փոխանակման, ԶԼՄ-ների նորարարությունների հարթակ դառնա։ Սա ԶԼՄ-ների առջև կանգնած հարցերի լուծման ուղղության ջանքերի միավորման բացառիկ հնարավորություն է»,- ասել է Միրոնյուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, այսօր հասունացել է ԶԼՄ-ների առջև ծառացած հարցերի պրոֆեսիոնալ քննարկումների անհրաժեշտությունը։ Ֆորումի ընթացքում նախատեսվում է հարցերի երեք խմբի քննարկումը՝ տեխնոլոգիական՝ ԶԼՄ աշխատանքի տեղեկատվական նոր ուղու հետ կապված և մուլտիմեդիայի անցնելու հարցեր, լրագրության հարցեր՝ աշխատանքի որակին, մասնագիտության նկատմամբ վստահությանը և գրագողության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Հարցերի երրորդ բլոկը՝ քաղաքական, գաղափարախոսական է։

«Առաջին բլոկի առումով մեզ չի կարելի հետ մնալ ժամանակակից մեդիատեխնոլոգիաներից՝ մրցունակ մնալու համար։ ՌԻԱ Նովոստի գործակալությունը ոչ միայն տեղեկատվական գործակալություն է, այն մի հսկա մուլտիմեդիահոլդինգ է, որն աշխատում է տեղեկատվության ստացման և տրամադրման ուղղությամբ։ ՌԻԱ Նովոստին դարձել է մուլտիմեդիայականության պիոներ»։

Գործակալությունը գիտե մուլտիմեդիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, ասաց Միրոնյուկը։ «Մենք ասելու բան ունենք»,- տեղեկացրել է նա։

Լրագրողի աշխատանքի որակին նվիրված հարցերի երկրորդ բլոկը նույնպես բավական կարևոր թեմա է, գլխավոր խմբագրի կարծիքով, առաջ անցնելու վազքամրցման ֆոնի ներքո հաճախ նկատվում է տեղեկատվության որակի իջեցում։

«Մեծանում է օտար տեղեկատվության օգտագործման վտանգը։ Գրագողության դեմ պայքարը խոսքի ազատության իրականացման կարևոր մասն է»,- ասել է Միրոնյուկը։

Գործակալության ղեկավարն ավելացրել է, որ հարցերի այս բլոկում պետք է նաև քննարկել լրագրության, ԶԼՄ-ների տրամադրած տեղեկատվության նկատմամբ հասարակության վստահության խնդիրը։

Նրա խոսքերով, քաղաքական, գաղափարախոսական հարաբերություններին նվիրված հարցերի երրորդ բաժինը նույնպես ցույց տվեց, որ պետք է սովորել լսել միմյանց։

«Քննարկելով հարաբերություններում առկա սուր խնդիրները՝ մենք պետք է լսենք։ Լսել և ճանաչել նշանակում է հասկանալ, հասկանալ նշանակում է ընդունել»,- նշել է գլխավոր խմբագիրը։

Միրոնյուկը հայտնել է, որ գործակալությունն ուրախ կլինի, եթե հաջորդ ֆորումն անցկացվի հետխորհրդային տարածքի մեկ այլ քաղաքում։ «Մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը»,- ասել է նա։

Ֆորումին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել Եվրոպայի և Ասիայի 14 պետությունների ներկայացուցիչներ, հետխորհրդային տարածքի երկրների ԶԼՄ-ների շուրջ 140 ղեկավարներ։ -0-