ԱՊՀ անդամ-պետությունների ներկայացուցիչները Աստրախանում կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգի զարգացումը
ԱՊՀ մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերի կոմիտեն չորեքշաբթի Աստրախանում կքննարկի Համագործակցության ՀՕՊ միասնական համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սեպտեմբերի 16-ին Աստրախանում տեղի կունենա Խորհրդին առընթերի Հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի հերթական նիստը: Նիստի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի պատվիրակությունները:
Նիստի ընթացքում կքննարկվի ՀՕՊ միասնական համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից-երկրների երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը վերաբերող ավելի քան տասը հարց:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն կդարձվի ԱՊՀ-ի շրջանակներում ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարային ծրագրավորմանը: Նիստի արդյունքում կհամաձայնեցվի ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի զարգացման հիմնական ուղղությունների 2011-2015 թթ. նախագիծը:
Նիստի ընթացքում կամփոփվեն նաև Կոմիտեի 2009 թ.-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, կհամաձայնեցվեն 2010 թ.-ի միջոցառումների ծրագրերը, «ՌԴ պաշտպանության նախարարության տասներեքերորդ պետական գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային պետական հաստատությանը օդային տարածքի և ԱՊՀ մասնակից-պետությունների օդային երթևեկության կառավարման խնդիրների ուսումնասիրման ոլորտում ԱՊՀ մասնակից-պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ տրամադրելու մասին Խորհրդի որոշումների նախագծերը:
Բացի այդ, կքննարկվեն ՀՕՊ հարցերի կոմիտեի կազմում, նրա աշխատանքային մարմինների կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցերը, ինչպես նաև Կոմիտեի ֆինանսական և տնտեսական գործունեությանը վերաբերող հարցեր:
Նիստի ավարտից հետո կանցկացվեն պատվիրակությունների անդամների մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնք վերաբերում են օպերատիվ պատրաստման և ռազմատեխնիկական համագործակցության հարցերին:
Այսպես, Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակությունների անդամները կանդրադառնան օդային տարածքում Դաշնային պետության արտաքին սահմանի համատեղ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրի գործնական իրագործման և ՀՕՊ միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման, ինչպես նաև Ղազախական և Կենտրոնական-ասիական տարածաշրջաններում ՀՕՊ տարածքային համակարգերի ստեղծման մասին միջպետական համաձայնագրերի նախագծերի համաձայնեցման և պատրաստան հարցերին:-0-