Առաջին արագընթաց տրամվայը կհայտնվի Մոսկվայում 2011 թ.-ին
Մոսկվայի իշխանությունը ծրագրում է շահագործման հանձնել արագընթաց տրամվայի առաջին գիծը 2011 թ.-ին, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետարանի աղբյուրը:
«Հաստատվել են Մոսկվայում 11 կմ երկարությամբ արագընթաց տրամվայի առաջնահերթ գծի կառուցման մոտավոր ցուցանիշները: Տրամվայը շահագործման կհանձնվի 2011 թ.-ին», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ արագընթաց տրամվայն իր երթուղին կսկսի «Իլյիչի Հրապարակ» մետրոյի կայարանից, կանցնի Էնտուզիաստների մայրուղով՝ հասնելով մինչև Իվանովսկոյե միկրոշրջան՝ Էնտուզիաստների և Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի խաչմերուկի մոտ: Կնախատեսվի գծի երկարացման հնարավորություն մինչև Նովոկոսինո և Ժուլեբինո շրջաններ:
«Տրամվայը կունենա տասնմեկ կանգառ: Այնտեղ կտեղադրվեն սպասարկման-տրանսպորտային տերմինալներ՝ առևտրային կետերով», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ արագընթաց տրամվայի գծերի տեղադրման համար կվերակառուցվի «Օկտյաբրսկոյե» կայարանը:
Արագընթաց տրամվայը կարող է ժամում անցնել մինչև 80 կմ, իսկ սովորական տրամվայները միջինն ընթանում են ժամում 30-40 կմ արագությամբ:-0-