Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Դոնեցկի «Մետալուրգ» թիմի կազմում գոլ է խփել Եվրոպայի Լիգայի հանդիպման ժամանակ
17.07.2009,
10:32
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Դոնեցկի «Մետալուրգ» թիմի կազմում գոլ է խփել Եվրոպայի Լիգայի հանդիպման ժամանակ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգ» թիմում, գոլ է խփել Եվրոպայի Լիգայի շրջանակներում տեղի ունեցած Բելառուսի МТЗ-РИПО թիմի հետ խաղում:
Ինչպես հաղորդում է analitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը, նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Մետալուրգը» 3:0 հաշվով հաղթանակ է տարել: Մխիթարյանը խփել է երկրորդ գոլը խաղը 42-րդ րոպեին:-0-