Չեչնիայում գրոհայինը ձերբակալման պահին ինքնասպանություն է գործել. աղբյուր

06.07.2009, 12:07
Չեչնիայում գրոհայինը ձերբակալման պահին ինքնասպանություն է գործել. աղբյուր

Չեչնիայի Շուտոյսկի շրջանում կիրակի կեսօրեին տեղի ունեղած մարտական ընդարման հետևանքով վիրավորված գրոհայինը ձերբակալման պահին ինքնասպան է եղել ականի միջոցով, անձնակազմի շրջանում կորուստներ չկան, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հեռախոսով հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների աղբյուրը:

«Հուլիսի հինգի կեսօրին Չեչնիայի Շուտոյսկի շրջանի Ուլուս-Կերտ բնակավայրի մոտակայքում Հանրապետության ՆԳՆ աշխատակիցներն ու «Յուգ» գումարտակի զինծառայողներն անտառային գոտում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս մարտական ընդհարման են դուրս եկել մի խումբ գրոհայինների հետ: Փոխհրաձգության ընթացքում գրոհայիններից մեկը վիրավորվել է: Ձերբակալման պահին նա իրեն ականով պայթեցրել է», - ասել է գործակալության զրուցակիցը:

Գրոհայինի անձը պարզվում է: Մարտի վայրում նռնականետ է հայտնաբերվել: Մյուս գրոհայինների որոնումները շարունակվում են:-0-