ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խնդիրները Պետերբուրգում կքննարկեն կազմակերպության երկրների պատգամավորները

13.05.2009, 10:45
ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խնդիրները Պետերբուրգում կքննարկեն կազմակերպության երկրների պատգամավորները
ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խնդիրները Պետերբուրգում կքննարկեն կազմակերպության երկրների պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև Կազմակերպության տարածքում միգրացիոն գործընթացների դինամիկան չորեքշաբթի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստի ժամանակ կքննարկեն ՀԱՊԿ երկրների պատգամավորները։

Միջոցառումը տեղի կունենա ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովի նախագահությամբ։

Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարությունը՝ «օրակարգում ներառված է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ Մոսկովյան նստաշրջանի (2009 թ.) որոշումների իրագործման հարցերի քննարկումը»։

Նիստի մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է ընթանում ՀԱՊԿ շրջանակներում մինչև 2010 թ.-ը հավաքական անվտանգության համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև միջպետական համագործակցության ամրապնդմանն ուղղված հիմնական միջոցառումների ծրագրի իրավական ապահովումը։

Միգրացիոն գործընթացների քննարկման շրջանակներում խորհրդարանականների առջև ելույթ կունենա նաև ՌԴ ՄԴԾ տնօրեն, ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին։

Խորհրդարանականները կվերլուծեն ՀԱՊԿ շրջանակներում ընդունված միջազգային պայմանագրերի վավերացմանն ուղղված Բելառուսի Ազգային ժողովի փորձը։

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 2006 թ.-ին։ Այն բաղկացած է Խորհրդից և երեք Մշտական հանձնաժողովներից՝ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողով, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով, սոցիալտնտեսական և իրավական հարցերի հանձնաժողով։ Վեհաժողովի անդամներն են ՀԱՊԿ անդամ-պետությունների իշխանության օրենսդիր մարմինների ներակացուցիչները։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։-0-