«Եվրատեսիլ-2009»-ի ավելի քան 500 հյուր ու մասնակից արդեն Մոսկվայում են. ՆԳԳՎ

05.05.2009, 13:19
«Եվրատեսիլ-2009»-ի ավելի քան 500 հյուր ու մասնակից արդեն Մոսկվայում են. ՆԳԳՎ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին անգամ ՌԴ մայրաքաղաքում անցկացվող էստրադային երգի մրցույթ «Եվրատեսիլ-2009»-ի ավելի քան 500 հյուր ու մասնակից արդեն Մոսկվայում են, երեքշաբթի հայտնել է Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Առավոտյան ժամը ութին Մոսկվա են ժամանել և հյուրանոցներում տեղավորվել «Եվրատեսիլ -2009»-ի 546 հյուր ու մասնակից»,- ասել է նա մրցույթի անվտանգության ապահովման հարցերի շուրջ անցկացվող խորհրդակցության ժամանակ:

Ավանդական այս մրցույթն անցկացվում է նախորդ տարվա հաղթող-երկրում: Ռուսաստանն առաջին անգամ է հյուրընկալում «Եվրատեսիլ»-ին՝ 2008թ. ռուս երգիչ Դիմա Բիլանի հաղթանակից հետո:

Այս տարի Ռուսաստանը կներկայացնի ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն: Նա կկատարի «Մամո» երգը, որի հեղինակն է նրա պրոդյուսեր, կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն:

«Եվրատեսիլ-2009»-ը կանցկացվի Մոսկվայում մայիսի 12-ին: Հիմնական միջոցառումները կլինեն երկու կիսաեզրափակիչն ու եզրափակիչը, որոնք կանցկացվեն համապատասխանաբար մայիսի 12-ին, 14-ին և 16-ին:--0-