ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քաղաքացին ինքնասպան է եղել Մոսկվայի մետրոյում՝ նետվելով ժամանող էլեկտրագնացքի տակ, «ՌԻԱ Նովոստիին»
չորեքշաբթի հայտնել է Ներքին գործերի վարչության աղբյուրը։
Նրա խոսքերով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել նախօրեին ժամը 10։45-ին մետրոյի «Բելյաևո» կայարանում։ «Ինքնասպանը նետվել է ժամանող էլեկտրագնացքի տակ ու մահացել»,- նշել է աղբյուրը։
Որոշ ժամանակ անց հաջողվել է հաստատել մահացողի անձը։ Պարզվել է, որ նա Երևանից ժամանած Գ.Գևորգյանն է, որը ժամանակավորապես առանց գրանցման ապրել է Մոսկվայում՝ տարբեր հասցեներով։
«Մետրոյի ուղիներում տասը րոպե անջատել են հոսանքը, որպեսզի փրկարարները կարողանան մահացածի մարմինը դուրս հանել գնացքի տակից»,- ասաց աղբյուրը։ --0--