Ալեքսանյանը «ցինիկ ծաղր» անվանեց իրեն 50 մլն ռուբլի գրավի դիմաց ազատելու մասին որոշումը

17.12.2008, 16:23
Ալեքսանյանը «ցինիկ ծաղր» անվանեց իրեն 50 մլն ռուբլի գրավի դիմաց ազատելու մասին որոշումը

«ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Վասիլի Ալեքսանյանն իրեն 50 մլն ռուբլի գրավի դիմաց ազատելու մասին  դատարանի որոշումը «օրենքի և ողջամտության ցինիկ ծաղր» անվանեց։

«Այն պայմաններում, երբ մեղադրանքի չորս դրվագներից երեքով երբեք քրեական գործ չի հարուցվել, այն պայմաններում, երբ լրացել են առաջադրված մեղադրանքներով ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, այն պայմաններում, երբ քրեական գործի ավելի քան 117 հատորներում իմ ազգանվան հիշատակումները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, այն էլ՝ կապ չունենալով մեղադրանքների էության հետ, դատարանի կողմից ընտրված գրավի նման աներևակայելի չափը՝ կալանքից ազատելու փոխարեն օրենքի և ողջամտության ցինիկ ծաղր է»,- ասվում է «Լվովա և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի կողմից տարածած՝ Ալեքսանյանի հայտարարությունում։

Մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ մեղադրվող Ալեքսանյանը տառապում է մի շարք մահացու հիվանդություններով և գտնվում է հիվանդանոցում՝ հսկողության տակ։ -0-