Պերմում աղետի ենթարկված «Բոյինգը» օդում չի պայթել և մասնատվել. թերթ

16.09.2008, 11:41
Պերմում աղետի ենթարկված «Բոյինգը» օդում չի պայթել և մասնատվել. թերթ
Պերմում աղետի ենթարկված «Բոյինգը» օդում չի պայթել և մասնատվել. թերթ

Կիրակի Պերմում աղետի ենթարկված «Բոյինգ 737-500»-ը չի պայթել և մասնատվել օդում, երեքշաբթի գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ավիավթարի հետազոտությամբ զբաղվող պետական հանձնաժողովի անդամներից մեկին։

Թերթի աղբյուրը, ով ցանկացել է իր անունը չհրապարակել, տեղեկացրել է, որ ինքնաթիռն «անվնաս է եղել մինչ երկրին հարվածելը, որի հետ բախումը տեղի է ունեցել 30 աստիճան անկյան տակ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Հարվածից և բակերում գտնվող 5 տոննա վառելանյութի թափվելու հետևանքով առաջացած վայրկենական բռնկումից ինքնաթիռը մանր կտորների է մասնատվել։ Սրանով էլ բացատրվում է ինքնաթիռի մանր կտորների բաժանվելը։ Եթե ինքնաթիռը պայթեր օդում, ապա այն կմասնատվեր մեծ կտորների», - գրում է թերթը։

«Բոյինգ 737-500» ինքնաթիռը մեկնել էր «Շերեմետյևո» օդանավակայանից կիրակի, Մոսկվայի ժամանակով ժամը 01։12-ին։ Օդաչուների հետ կապն ընդհատվել էր Մոսկվայի ժամանակով ժամը 03։10-ին։ Կես ժամ անց ինքնաթիռը վայր էր ընկել։ Ինքնաթիռում գտնվող 88 ուղևորներն էլ զոհվել են։-0-