ՄԱԿ-ն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև հակամարտության կարգավորման համար

01.09.2008, 11:50
ՄԱԿ-ն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև հակամարտության կարգավորման համար
ՄԱԿ-ն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև հակամարտության կարգավորման համար

Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի հետ հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

«Ես շատ մտահոգված եմ Վրաստանում կատարվածով»,- կիրակի ասել է նա լրագրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, շաբաթ օրը նա ստեղծված իրավիճակը քննարկել է շահագրգիռ կողմերի առաջնորդների հետ։

«Ես պարզ հասկացրեցի, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջարկել միջնորդի իր ծառայությունները, և որ մենք կշարունակենք հումանիտար օգնություն տրամադրել տուժածներին », - հայտարարել է Պան Գի Մունը։

Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունն օգոստոսի 26-ին։ Այս հանրապետությունների բնակիչները դիմել են անկախության ճանաչման խնդրանքով օգոստոսի 8-12-ի իրադարձություններից հետո, երբ Վրաստանը ռազմական գործողություններ իրականացրեց Հարավային Օսեթիայում։-0-