Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ի՝ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մասին։
«Հաշվի առնելով օս և աբխազ ժողովուրդների կամարտահայտումը, ղեկավարվելով ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներով, պետությունների միջև բարեկամական հարաբերություններին վերաբերող միջազգային իրավունքի մասին 1970 թվականի հռչակագրով, 1975 թվականի ԵԱՀԿ-ի Հելսինկյան վերջնական ակտով, միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, ես հրամանագրեր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ»,- ասել է նախագահն իր հեռուստաուղերձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով, Ռուսաստանը կոչ է անում մյուս պետություններին հետևել իր օրինակին։ «Սա հեշտ ընտրություն չէ, սակայն սա մարդկանց կյանքերը պահպանելու միակ միջոցն է»»,- ասել է ՌԴ նախագահը։-0-