Մոսկվան պնդում է Թբիլիսիի և Սուխումիի միջև ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրման վրա

17.07.2008, 15:27
Մոսկվան պնդում է Թբիլիսիի և Սուխումիի միջև ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրման վրա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դարձյալ հայտարարել է, որ տվյալ փուլում վրաց-աբխազական և վրաց-օսեթական հակամարտությունների կարգավորման հարցում առաջնային է ուժ չկիրառելու  մասին համաձայնագրի ստորագրումը, դրանից հետո միայն՝ այլ պայմանագրերի ստորագրումը, այդ թվում նաև՝ փախստականների վերադարձի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Մենք ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացրեցինք, որն ուղղված է բացարձակապես անհետաձգելի, ամենահրատապ խնդրի լուծմանը, այսինքն՝ կողմերի միջև ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրմանը»,- ասաց Լավրովը հինգշաբթի Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ: --0--