ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության նախկին ղեկավարի բազկաթոռը վաճառվել է աճուրդում 1,6 մլն ռուբլով

02.07.2008, 14:03
ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության նախկին ղեկավարի բազկաթոռը վաճառվել է աճուրդում 1,6 մլն ռուբլով

ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի բազկաթոռը երկուշաբթի աճուրդում վաճառվել է 1մլն 600 հազ. ռուբլով, «ՌԻԱ Նովոստիին»  հաղորդել է աճուրդին մոտ կանգնած աղբյուրը։

«Աճուրդին մասնակցում էին ռազմավարական ներդրողները՝ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»-ի բարեփոխման ընթացքում ի հայտ եկած ակտիվների սեփականատերերը, և Անատոլի Չուբայսի բազկաթոռը վաճառվել է նրանցից մեկին», - ասել է աղբյուրը՝ չճշտելով, թե ներդրողներից կոնկրետ ում է բաժին ընկել ցանկալի իրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հունիսի 30-ին Չուբայսն էներգահոլդինգի ղեկավարի պաշտոնում տված վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բազկաթոռի ճակատագրի մասին հարցին, տեղեկացրել է, որ այն կվաճառվի մասնակիցների փակ կազմով աճուրդի ժամանակ, իսկ գումարը կուղղվի ՌԱՕ «ԵԷՍ»-ի ենթակայության տակ գտնվող մանկատանը։-0-