ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է խորհրդարանական ընտրությունների մոնիտորինգին մասնակցող կազմակերպությունների գրանցումը, հաղորոդում է «Նովոստի-Գռուզիա» գործալակալությունը՝ հղում անելով ԿԸՀ մամուլի կենտրոնին։
ԿԸՀ-ի գրանցում ստացել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակը։ Գրանցում են ստացել նաև տասը տեղական կազմակերպություններ։ Ընտրությունների մոնիտորինգի համար միջազգային կազմակերպություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտերի ընդունումն ավարտվում է մայիսի 14-ին, իսկ տեղական կազմակերպություններից՝ մայիսի 11-ին։
Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին։ Համամասնական և մեծամասնական կարգով կընտրվի 150 պատգամավոր։ Ընտրություններին մասնկացում է ինը կուսակցություն և երեք ընտրական դաշինք։-0-