2014 թ խաղերին նախապատրաստվելիս պետք է ներգրավված լինեն Վրաստանի և Աբխազիայի ռեսուրսները. ՌՕԿ նախագահ

15.04.2008, 13:38
2014 թ խաղերին նախապատրաստվելիս պետք է ներգրավված լինեն Վրաստանի և Աբխազիայի ռեսուրսները. ՌՕԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը կարծում է, որ 2014 թ.-ին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադայի նախապատրաստման աշխատանքներին պետք է ներգրավվեն Վրաստանի և Աբխազիայի չճանաչված հանրապետության բոլոր ռեսուրսները։

«Ես կցանկանայի, որպեսզի և Վրաստանի, և Աբխազիայի բոլոր ռեսուրսները օգնեն մեզ հավուր պատշաճի անցկացնել Օլիմպիադան», - ասել է Տյագաչովը երեքշաբթի Մոսկվայում՝ «Յեդինայա Ռոսիայի» 9-րդ համագումարի երկրորդ օրվա նիստից առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։-0-