Պետդուման Պուտինին վարչապետի պաշտոնում կարող է հաստատել մայիսի 8-ին. խոսնակ
01.04.2008,
14:03
Պետդուման Պուտինին վարչապետի պաշտոնում կարող է հաստատել մայիսի 8-ին. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Պետդուման Պուտինին կարող է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում հաստատել մայիսի 8-ին, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բորիս Գռիզլովը։
«Հաստատումը կլինի պալատի արտահերթ նիստում»,-ասաց նա։ Գռիզլովը կարծում է, որ վարչապետի պաշտոնում Պուտինի թեկնածությունը կմտցվի մայիսի 7-ին՝ նորընտիր նախագահի երդման արարողության օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Մարտի 2-ի նախագահական ընտրություններում հաղթել է առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հավաքելով ձայների ավելի քան 70 տոկոսը։ Դեռ ընտրություններից առաջ Պուտինը համաձայնել էր ղեկավարել կառավարությունը՝ Մեդվեդևի հաղթանակի դեպքում։-0-