«ՌԻԱ Նովոստին» երկրորդ անգամ կներկայացնի իր ծառայությունները ԱՄՆ-ում տեղի ունեցող Ներդրումային համաշխարհային համաժողովի ժամանակ

06.02.2008, 11:34
«ՌԻԱ Նովոստին» երկրորդ անգամ կներկայացնի իր ծառայությունները ԱՄՆ-ում տեղի ունեցող Ներդրումային համաշխարհային համաժողովի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Տնտեսության և ֆինանսների բնագավառում «ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական ապրանքները կրկին կներկայացվեն չորեքշաբթի Օռլանդայում (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ) բացվող The World Money Show ներդրումային համաշխարհային համաժողովի ժամանակ։

Կազմակերպիչները սպասում են ավելի քան 80 երկրների մոտ 15 հազ. մասնակիցների։ Կազմկոմիտեի տեղեկատվության համաձայն՝ բացումից մեկ օր առաջ գրանցվել են ավելի քան 14,5 հազ. ներդրողներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս տարի The World Money Show-ի նկատմամբ ամերիկացի և միջազգային ներդրողները ցուցաբերում են ավելի մեծ ուշադրություն։ Դա առաջին հերթին կապված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը լրջորեն հարվածել է արժեթղթերի շուկաներում գործող շատ ամերիկացիների եկամուտներին։

Կենտրոնականներից մեկը կլինի ֆինանսների բնագավառում հեղինակություն վայելող, Forbes ամսագրի գլխավոր խմբագիր, համանուն ընկերության սեփականատեր և ղեկավար Ստիվ Ֆորբսի ելույթը։ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվության համաձայն՝ նրա ելույթը նվիրված կլինի արժեթղթերի շուկայի և տնտեսության վրա ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցության գնահատականին։

Համաժողովի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել իրենց արժեթղթերը ներկայացնող ընկերություններին և պոտենցիալ մասնավոր ներդրողներին հանդիպել դեմառդեմ։

Համաժողովի կազմակերպիչների կարծիքով, մասնավոր ներդրողների մոտ առաձնահատուկ հետաքրքրություն կառաջացնեն այն ընկերությունները, ոլորտներն ու տարածքները, որոնք կայունություն են ցուցաբերել համաշխարհային ճգնաժամի բացասական դրսևորումների նկատմամբ։

Այս առնչությամբ Օռլանդոյում կանխատեսվում է, որ պահանջարկ կլինի Ռուսաստանի մասին տեղեկատվության նկատմամբ, որի շուկաները ենթարկվել են առավել պակաս բացասական ուղղումների՝ Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի առաջատարի առևտրային հարթակներում անկումների ֆոնի ներքո։ Բացի «ՌԻԱ Նովոստիից», ներդրումների ռուսական շուկայի մասին տեղեկատվություն է ներկայացնում նաև ԱՄՆ-ում ՌԴ-ի առևտրային ներկայացուցչությունը։ Նրա ղեկավար Անդրեյ Դոլգորուկովը ելույթ կունենա համաժողովի շրջանակներում «Ներդրումային հնարավորությունները Ռուսաստանում» սեմինարի ժամանակ, որին նաև կմասնակցի The World Money Show-ի նախագահ Չարլզ Ջիսլերը։

«Այսօր աշխարհն ապրում է երկրորդ ներդրումային բումի շրջան։ Ինտերնետի շնորհիվ՝ ավելի և ավելի շատ հասարակ մարդիկ լավ հնարավորություններ են գտնում իրենց կապիտալի ներդրման համար տանից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Ինտերնետը իրականում զգալիորեն ընդլայնում է հարթակը մասնավոր ներդրողների համար ողջ աշխարհում», - կարծում է համաժողովի նախագահը։

ԱՄՆ-ի բաժնետիրական ֆոնդերի ակտիվների մոտ 25 տոկոսը ներդրվում են արտասահմանյան արժեթղթերի մեջ։ Բաժնետիրական ֆոնդերի միջոցով բազմաթիվ մասնավոր ներդրողներ միջոցներ են ներդնում նաև ռուսական ընկերությունների մեջ, հիմնական էներգետիկայի և հեռուստահաղորդակցության բնագավառում։

Հատուկ նման ներդրողների համար «ՌԻԱ Նովոստին» պատրաստել է տեղեկատվական ծառայությունների շնորհանդես, տնտեսական լուրերի ժապավեն, հետևալ բաժիններից նյութերի ընտրմամբ՝ «Ֆինանսներ», «Ընկերությունների լուրեր», «Շուկայի մեկնաբանություններ», «Բնական մենաշնորհներ» և այլն։

Համաժողովի մասնակիցները իրական ժամանակի ռեժիմում, մեծ էկրանի վրա, «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցների և մեկնաբանների նյութերի միջոցով կարող են հետևել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տնտեսական և ֆինանսական լուրերին, համաշխարհային շուկաների դինամիկային, կարող են ծանոթանալ տնտեսության և ֆինանսների բնագավառում առաջատար ռուս նյուսմեյքերների կարծիքներին, ինչպես նաև կարող են իմանալ համաշխարհային բորսաներում առևտրով զբաղվող ռուսական ընկերությունների ամփոփիչ ինդեքսի՝ գործակալության ֆինանսական ապրանքների մեկի (RUXX) ցուցանիշները։

Այս տարի «ՌԻԱ Նովոստին» հանդես է գալիս Համաշխարհային տնտեսական համաժողովի ազգային մեդիագործընկերի դերում այնպիսի միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների շարքում, ինչպիսիք են The Wall Street Journal-ը, Forbes-ը, Nikkei Shimbun։ Ի տարբերություն անցած տարվա (երբ գործակալությունը համաժողովին ներկայացված էր «Ռուսաստան» տաղավարի շրջանակներում, որը աշխատանքն ապահովում էր ԱՄՆ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը), այս տարի «ՌԻԱ Նովոստին» ունի առանձին տաղավար։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ տեղեկատվական բոլոր ծառայություններին, ստանալ գործակալության մասին պատմող խտասկավառակներ, հուշանվերներ՝ «ՌԻԱ Նովոստիի» ապրանքանիշով, ինչպես նաև կարող են ստանալ հրատարակություններ, որոնք լույս են տեսնում Russia Profile և Moscow News գործակալությունների մասնակցությամբ։

Այս տարվա համաժողովը հոբելյանական է՝ հաշվով երեսուներորդը։ Համաժողովին մասնակցում են մոտ 300 ընկերություն։ The World Money Show-ն անց է կացվում նաև Լոնդոնում, իսկ այս տարվա աշնանը տեղի կունենա նրա ասիական շնորհանդեսը՝ Հոնկոնգում։ Այնուամենայնիվ, ըստ կազմակերպիչների՝ ամերիկյան տարբերակը գլխավորն է, քանի որ հենց ԱՄՆ-ում է կենտրոնացված համաշխարհային ներդրումային ներուժի մեծ մասը։-0-