Ադրբեջանում ռազմական ՄԻԳ-29 ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է երկու մարդ

29.01.2008, 18:26
Ադրբեջանում ռազմական ՄԻԳ-29 ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է երկու մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանում ռազմական ՄԻԳ-29 ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է երկու մարդ։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բաքվից ոչ հեռու և ընկել Կասպից ծովը, մահացել են ինքնաթիռում գտնվող երկու մարդիկ, հաղորդում է Բաքվի Day.az ինտերնետային կայքը։

Հաղորդագրությունում նշվում է, որ 2007թ. սկզբին Ադրբեջանը ստացել է արդիականացված ՄԻԳ-29 կործանիչներ։ Ինքնաթիռները ձեռք են բերվել Ուկրաինայից, սակայն դրանց քանակը և կոնկրետ տեղադրումը հայտնի չեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։--0—