430.04
4.36
402.66
+16
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի ընտրությունները վկայում են երկրի ընթացքի մասին դեպի եվրոպական ժողովրդավարություն. Սահակաշվիլի

18:19
07 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Վրաստանի նախագահական ընտրությունները վկայում են, որ երկիրը շարժվում է  դեպի եվրոպական ժողովրդավարություն, «Ասոշիեյթիդ Փրեսս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին։

«Ես կարծում եմ, որ շատ բաներ պետք է քննադատել, երկիրը դեռևս գտնվում է անցումնային փուլում, դեռևս չկա հասուն, կայացած հասարակություն, մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, և այս ընտրությունները միայն  ապացուցեցին դա»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Սահակաշվիլին ընդդիմության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց և հայտարարեց, որ վրացական հասարակության խորը պառակտման մասին կարծիքը չափազանցված է։

«Ես չէի չափազանցնի խորը պառակտման մասին գաղափարը։ Այս ընտրարշավը շատ լավ ընթացք ունեցավ։ Եթե որևէ մեկը ցանկացած նորմալ եվրոպական երկրում առաջին իսկ փուլում հավաքում է 50 տոկոսից ավելի, դա կոչվում է տպավորիչ հաղթանակ, և ես չեմ հասկանում, թե ինչու պետք է Վրաստանում այլ կերպ լինի»,- նշեց նա։

 «Մենք պետք է համաձայնություն ստեղծենք, այո, մենք պետք է շատ հարցերում համաձայնության գանք։ Մենք երբեք համաձայնության չենք գա որոշ հարցերի շուրջ, քանի որ այդպես են գործերը ցանկացած ժողովրդավարական երկրում»,- կարծում է Սահակաշվիլին։

Նրա խոսքերով, ընդդիմության խաղաղ հավաքները ժողովրդավարական գործընթացի մաս են։ «Դա նորմալ է։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ հավաքների։ Ես կարծում եմ, որ անթույլատրելի արարքներ տեղի չեն ունենա, բայց խաղաղ հանրահավաքները՝ քաղաքական արշավի ճանապարհներից են»,- ասաց նախագահի թեկնածուն։

Վերջին տվյալներով, Միխայիլ Սահակաշվիլին նախագահական ընտրությունների առաջատարն է՝ հավաքելով ընտրողների ձայների 51,85 տոկոսը, ինչը միանգամայն բավարար է ընտրությունների առաջին փուլում նրա հաղթանակի համար։

3 հազար 512 ընտրատարածքներից 2 հազար 722 ընտրատարածքների տվյալների հաշվարկով, Լևան Գաչեչիլաձեն հավաքում է 25,33% , Արկադի Պատարկացիշվիլին՝ 6,57%, Դավիթ Գամկրելիձեն՝ 3,92%, Շալվա Նաթելաշվիլին՝ 6,39% , Գեորգի Մաիսաշվիլին՝ 0,76%, Իրինա Սարիշվիլին՝ 0,2%  ձայն։

2004թ. հունվարի 4-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Սահակաշվիլին ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 94 տոկոսը։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:19
08 Նոյեմբերի 2023
Հայաստանը Հնդկաստանից հակադրոնային համակարգ է գնում․ Eurasian Times
Պայմանագրի արժեքը կազմում է 41,5 միլիոն ԱՄՆ դոլար
10:15
08 Նոյեմբերի 2023
Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ
2023 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցել են բոլոր սպասելիքները
16:04
07 Նոյեմբերի 2023
Armenia Airways–ը գործարկում է Երևան–Ստավրոպոլ չվերթեր
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ
10:38
07 Նոյեմբերի 2023
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
Կալանավորվել է նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Facebook-ում կատարած գրառման համար
10:18
07 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր մինչև 20։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
19:37
06 Նոյեմբերի 2023
68 մլն 242 հազար դրամ՝ Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
68 մլն 242 հազար դրամ կհատկացվի Օպերայի թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը
16:09
06 Նոյեմբերի 2023
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
Կալանավորված Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել
15:21
06 Նոյեմբերի 2023
Հայաստանի մշտական բնակչության թիվն աճում է
Հայաստանի մշտական բնակչությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2993,8 հազար մարդ
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
14:26
06 Նոյեմբերի 2023
Fastex-ը նվիրեց շարժունակության վերականգնման Metagait սարքավորում Գյումրու վերականգնողական կենտրոնին (ՎԻԴԵՈ)
«Մետա Գեյթ» սարքն ամբողջությամբ մոդելավորվել և արտադրվել է Հայաստանում Քայլտեք ընկերության կողմից․ ՎԻԴԵՈ
14:18
06 Նոյեմբերի 2023
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը (ՍԽԵՄԱ)
Երևանի կենտրոնում որոշակի ժամերին կարգելվի առավելագույնը 2.5 տոննա բեռնվածություն ունեցող բեռնատարների երթևեկությունը. ՍԽԵՄԱ