«Կոմերսանտի» անցկացրած վերնախավի ամենամյա վարկանիշում Պուտինը զբաղեցրել է առաջին տեղը

28.12.2007, 11:20
«Կոմերսանտի» անցկացրած վերնախավի ամենամյա վարկանիշում Պուտինը զբաղեցրել է առաջին տեղը
«Կոմերսանտի» անցկացրած վերնախավի ամենամյա վարկանիշում Պուտինը զբաղեցրել է առաջին տեղը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է «Կոմերսանտ» թերթի անցկացրած ռուսական վերնախավի ամենամյա վարկանիշի յոթակի մրցանակակիր. նրա օգտին քվեարկել է հարցվողների 82 տոկոսից ավելին՝ անցած տարվա 65,2 տոկոսի համեմատ։

ՌԴ նախագահից բացի, վարկանիշի թոպ տասնյակում են նաև գտնվում հինգ պետական գործիչներ և չորս արվեստագետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 Երկրորդ տեղը, ինչպես և անցյալ տարի, զբաղեցրել է երգչուհի Ալլա Պուգաչովան։

Պուտինից և Պուգաչովայից հետո գալիս են երկու առաջին փոխվարչապետերը և մեկ նախարար։ Երրորդ տեղը զբաղեցնում է Սերգեյ Իվանովը (2006 թ.-ին նա զբաղեցնում է չորրորդ տեղը)։ Այնուհետև Ռուսաստանի վերնախավի անդամների ցուցակում զբաղեցրել է Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն։ Դմիտրի Մեդվեդևը զբաղեցրել է հինգերորդ տեղը (անցած տարի նա երրորդ տեղում էր)։

Վեցերորդ տեղում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, նրան է հաջորդում Յուրի Լուժկովը (այս տարի նա յոթերորդ տեղում է՝ անցած տարվա 11-րդ տեղի համեմատ)։ Ութերորդ տեղը զբաղեցնում է Իոսիֆ Կոբզոնը, որը վստահորեն տեղափոխվում է պետդումայի կազմ։ Նրան  հաջորդում է կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը, որը «Կոմերսանտի» կարծիքով, անխոս իր կինոնկարներով ազդում է քաղաքականության վրա։

Վարկանիշի առաջին տասնյակը եզրափակում է կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը։

Կառավարության ղեկավար Վիկտոր Զուբկովը զբաղեցրել է 11-րդ տեղը։ Ինչպես նշում է թերթը, այն դարձել է ամենահաջողված ցուցանիշը վարկանիշում առաջին անգամ հանդես եկողների շրջանում։ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն անցած տարվա 7-րդ տեղից հայտնվել է 12-րդ տեղում։

ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը զբաղեցնում է 17-րդ տեղը։

Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը կիսում է 18-րդ տեղը «Յեդինայա Ռոսիայի» առաջնորդ Բորիս Գրիզլովի հետ։

Ավելի լավ արդյունք, քան Պետդումայի ընտրություններին (1,05 տոկոս), «Կոմերսանտի» վարկանիշում ցույց է տվել «Գրաժդանսկայա սիլայի» առաջնորդ Միխայիլ Բարշչեվսկին։ Առաջին անգամ մասնակցելով՝ նա զբաղեցրել է 35-րդ տեղը, որը կիսել է գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովայի հետ։

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը վարկանիշում զբաղեցնում է 42-րդ տեղը՝ կիսելով այն Արտաքին հետախուզության ծառայության պետ և նախկին վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ։

Կուսակցական առաջնորդներից վարկանիշում կարելի է հանդիպել նաև «Յաբլոկոյի» առաջնորդ Գրիգորի Յավլինսկուն (51-րդ տեղը), «Աջ ուժերի միության» առաջնորդիներից մեկին՝ Բորիս Նեմցովին (54-րդ տեղը) և այդ կուսակցության առաջնորդ Նիկիտա Բելիխին (121-րդ տեղը), Միասնական ժողովրդական ճակատի առաջնորդ Գարի Կասպարովին (72-րդ տեղը)։

Ռուսաստանի բնակիչների կարծիքով, ձեռնարկատերերի շրջանում ամենահեղինակավորն է Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը։ Վարկանիշում նա զբաղեցնում է 15-րդ տեղը (անցած տարի նրա օգտին ձայն տված հարցվողների նույն թվի դեպքում՝ 13-րդ տեղի համեմատ)։

ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիայի» կառավարման նախագահ Անատոլի Չուբայսը զբաղեցնում է 28-րդ տեղը, «Ինտեռոս» հոլդինգի նախագահ Վլադիմիր Պոտանինը՝ 79-րդ տեղը, Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը՝ 121-րդ տեղը։ Պատվավոր ձեռնարկատեր, Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը գտնվում է 51-րդ տեղում։

Նախկինի պես հեղինակավոր վարկանիշը չի լքում Ռուսաստանի նախկին ամենահարուստ մարդ, «ՅՈՒԿՈՍ-ի» նախկին նախագահ, իսկ այժմ ռուսական սովորական բանտարկյալ Միխայիլ Խոդորկովսկին։ Անցած տարվա 52-րդ տեղից նա, ուղղակի, իջել է 62-րդ տեղ։

 Վարկանիշում իր դիրքերն է զիջել նաև նախկին պաշտոնյա Բորիս Բերեզովսկին, որը 44-րդ տեղից իջել է 84-րդ տեղը։ Անցած տարի 118-րդ տեղը զբաղեցնող նախկին պաշտոնյան Վլադիմիր Գուսինսկին լքել է վարկանիշային աղյուսակը։-0-