431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիական «Pernod Ricard»-ը դարձել է GWS գինեգործական ընկերության 100 տոկոս բաժնետերը

12:03
21 Դեկտեմբերի 2007

«Pernod Ricard» ֆրանսիական ընկերությունը դարձել է Georgia Wines & Spirits (GWS) վրացական գինեգործական ընկերության 100 տոկոս բաժնետերը, հաղորդում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է GWS-ի Դիտորդական խորհրդի անդամ Գիա Մշվիդոբաձեն, ֆրանսիական ընկերությանն իր բաժնետոմսերն է վաճառել Վրաստանի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու Լևան Գաչեչիլաձեն, որը մինչ վերջերս GWS-ի 9 տոկոս բաժնետերն էր։

Բացի այդ, իր մեկ տոկոս բաժնետոմսերը վաճառել է ինքը՝ Գիա Մշվիդոբաձեն։

Նրա խոսքերով, գործարքի գումարը դեռևս չի հրապարակվում, սակայն մոտ ժամանակներս կհրապարակվի հատուկ պատշոնական հրատարակությունում։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ինքը՝ Լևան Գաչեչիլաձեն, «Ես ընդունել եմ այս որոշումը՝ իմ նախընտրական հիմնադրամը համալրելու համար։ Նաև ես չէի ցանկանում ունենալ շահերի բախում, երբ դառնամ Վրաստանի նախագահ»։

GWS-ը գինի է արտադրում երկու ապրանքանիշով՝ «Ձվելի Թբիլիսի» և «Թամադա», և ընկերության արտադրության շուրջ 90 տոկոսը արտահանվում է, ընդ որում արտահանման կեսը բաժին էր ընկնում Ռուսաստանին՝ մինչև Մոսկվայի կողմից   վրացական գինու ներկրումն արգելելը։

Այս պահի դրությամբ ընկերությունն արտադրում է շուրջ 1 միլիոն շիշ գինի, որոնք արտահանվում են Թուրքիա, Անգլիա, Ճապոնիա, Կանադա, Շվեդիա և այլ երկրներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ
15:48
01 Դեկտեմբերի 2023
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում
14:49
01 Դեկտեմբերի 2023
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան․ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը