ՌԴ ԱԳՆ ղեկավարն ակնկալում է Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների աճ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է Հայաստանի տնտեսության մեջ ռուսաստանյան ներդրումների աճ (այժմ այն կազմում է 800 մլն. դոլար)։
«Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմում են 800 մլն. դոլար։ Մոտ տարիներին այդ ցուցանիշը կարող է զգալիորեն աճել»,-ասել է նախարարը չորեքշաբթի հայ գործընկեր Վարդան Օսկնայանի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Նրա խոսքերով, Ռուսատանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի այլ երկրների հետ ապրանքաշրջանառության մեջ, և փոխադարձ առևտուրը շարունակում է սրընթաց աճել։
Լավրովը հայտնել է, որ հանդիպման ժամանակ կողմերը հաստատել են երկկողմ օրակարգի առաջընթացի փոխադարձ տրամադարվածությունը, ինչպես նաև երկու երկրների մասնակցությունը արդիական միջազգային հարցերում։ Բացի այդ, ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հաստատել են փոխադարձ համագործակցության խորացման ուղին։–0--