ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարել Պետդումայի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի քննադատությունը

04.12.2007, 12:08
ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարել Պետդումայի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի քննադատությունը
ՌԴ ԱԳՆ-ն անհիմն է համարել Պետդումայի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի քննադատությունը

Պետդումայի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչենրի հայտարարությունները պարունակում են փաստերով չապացուցված մի շարք կարգախոսներ, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության և մամուլի վարչության մեկնաբանության մեջ։

Երկուշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լյուկ վան դեն Բրանդենը հայտարարել են, որ Պետդումայի ընտրությունները չեն համապատասխանել Եվրոպայի չափանիշներին և արդար չէին։

«Որքան  մեզ հայտնի է, մամուլի ասուլիսը անց էր կացվել մինչ այն ժամանակը, երբ նշված առաքելությունների ղեկավարությունը կկարողանար խորհրդակցել Ռուսաստանի տարբեր մարզերում աշխատող իրենց դիտորդների հետ», - նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Հայտնվում է համոզիչ տպավորություն, որ խոսքը գնում է որոշ պատահական կարծիքների մասին, որոնք արտացոլում են իրենց հեղինակների՝ ոչ այնքան Ռուսաստանի ընտրությունների հանդեպ, այլ իրենց սեփական երկրների խնդիրների հանդեպ մոտեցումը։ Օրինակ, «պետության և քաղաքական կուսակցությունների ձուլման» մասին թեզիսները, ընդ որում, որ հենց արևմտայն շատ երկրներում կառավարությունը ձևավորվում է խորհրդարանական ընտրություններին հաղթանակած կուսակցության միջոցով», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԱԳՆ-ն նշում է, որ Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությանը աջակցում է երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը, իսկ նախընտրական արշավի ժամանակ ապահովվել է քարոզչության համար հնարավորությունների հավասարություն։

«Մեր օրենքների նորմերը համապատասխանում են Ռուսաստանում ժողովրդավարական շինարարության նոր փուլին և պահանջներին։ Նրանք ուղղված են առավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ հեղինակավոր, կայուն, հասարակական հիմնական շերտերի կարծիքը արտահայտող կուսակցությունների ձևավորման համար, ինչը, իր հերթին, հանդիսանում է անբաժանելի պայման՝ գործունակ խորհրդարանի ձևավորման և արդյունավետ քաղաքացիական հասարակության կառուցման համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է ԱԳՆ-ն, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի անվիճելի գնահատականները ներկայացվել էին միայն ԶԼՄ-ներին՝ անտեսելով Ռուսաստանի ԿԸՀ-ի ներկայացուցիչներին և ընտրություններին մասնակցած քաղաքական կուսակցություններին։

«Այս ամենը հարուցում է մի շարք հարցեր այն խնդրի մասին, որը իրենց առջև դրել էին մամուլի ասուլիսի կազմակերպիչները, իսկ գլխավորը՝ նրանց հայտարարությունների կիրառական արժեքների աստիճանի մասին», - ասվում է մեկնաբանության մեջ։

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ բազմաթիվ արտասահմանյան դիտորդներ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած Պետդումայի ընտրությունները դրական են գնահատել՝ անվանելով դրանք ազատ և արդար, որոնք ամբողջովին համապատասխանել են Ռուսաստանի ընտրական օրենսգրքին և ժողովրդավարական ընտրությունների համընդհանուր մոտեցումներին։ Նման եզրակացությունների են հանգել ԱՊՀ-ի և Համագործակցության շանհայան կազմակերպության միջազգային դիտորդները։

«Նշվում է, որ ընտրությունների պատրաստման և կազմակերպման ընթացքում Ռուսաստանում կիրառվող բազմաթիվ առաջնակարգ տեխնոլոգիական տարրերը, որոնք իրենց մեջ են ներառում նախընտրական շրջանում ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգը, ընտրական քվեաթերթիկների պաշտպանության բարձր մակարդակը և ձայների աստիճանական հաշվման վերահսկումը, կարող են հետաքրքրություն ներկայացնել այլ երկրներում ներմուծման համար», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ում։-0-