ԱՊՀ դիտորդները Պետդումայի ընտրությունները ճանաչել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ
ԱՊՀ դիտորդները Պետդումայի ընտրությունները ճանաչել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ, ասվում է ԱՊՀ միջազգային դիտորդների՝ ընտրությունների նախապատրաստման և անցկացման դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«ԱՊՀ միջազգային դիտորդները կարծում են, որ 2007 թ. դեկտեմբերի 2-ին կայացած Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունները համապատասխանում են պետությունում գործող ընտրական օրենսդրության նորմերին, ժողովրդակավարական ընտրություններ անցկացնելու համընդհանուր մոտեցումներին։ Դիտորդները Պետդումայի ընտրությունները ճանաչում են ազատ և թափանցիկ», - ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, ԱՊՀ դիտորդներն առաջարկում են միջազգային մյուս դիտորդներին՝ միանալ սույն հայտարարությանը։
ԿԸՀ-ի տվյալների համաձայն, գրեթե 98 տոկոս ձայների հաշվարկի արդյունքներով «Յեդինայա Ռոսիա»-ն հավաքում է ձայների 64,1 տոկոսը, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը՝ 11,6 տոկոսը, ՌԴ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը՝ 8,2 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն՝ 7,8 տոկոսը։ Պետդումա են անցնում այս չորս կուսակցությունները, միայն նրանք են հաղթահարել յոթտոկոսանոց արգելքը։-0-