ՌԴ Պետդումա, արձանագրությունների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում, անցել է չորս կուսակցություն. ՌԴ ԿԸՀ

03.12.2007, 12:21

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ Պետդումայի՝ կիրակի տեղի ունեցած ընտրությունների ժամանակ յոթտոկոսանոց արգելքը հաղթահարել է չորս կուսակցություն՝ «Յեդինայա Ռոսիայի» օգտին  քվեարկել է ընտրողների 64,1 տոկոսը, ՌԴ Կոմունիստական կուսակցությունը հավաքել է 11,6 տոկոս, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 8,2 տոկոս, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 7,8 ձայն, հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ արձանագրությունների 98 տոկոսի հաշվարկից հետո։

Հինգերորդ գումարման Պետդումայի ընտրությունները տեղի են ունեցել կիրակի, ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 60 տոկոս։ «Իրավիճակը գրեթե անփոփոխ է մնացել այն կուսակցությունների շրջանում, որոնք հեռու են ոչ միայն յոթտոկոսանոց, այլև հինգ և երեքտոկոսանոց արգելքը հաղթահարելուց», - ասել է ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հինգերորդ գումարման Պետդումա անցած չորս կուսակցությունները հավաքել են, ընդհանուր առմամբ, 91,7 տոկոս, հայտարարել է Չուրովը-0-