Երեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանում կսկսվեն նախկին սենատոր Չախմախչյանի գործով լսումները, որը մեղադրվում է խաբեբայության մեջ, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել գործին առնչվող Ալեքսանդր Սադուկովի փաստաբանը։
«Դատախազը կհրապարակի գործով մեղադրանքները, որից հետո մեղադրյալները կասեն՝ ճանաչում են արդյոք նրանք իրենց մեղավորությունը, թե ոչ», - ասել է դատապաշտպանը։
Լսումները կընթանան փակ դռների ետևում, քանի որ գործում կան «գաղտնի» նյութեր։
Ըստ նախաքննության տվյալների՝ 2006 թ.-ի ապրիլին Չախմախչյանը, Հաշվիչ պալատի աուդիտորի օգնականի, որը իր փեսան է, և «Հայ-ռուսական գործնական համագործակցության ասոցիացիա» ոչ կոմերցիոն միավորման գլխավոր հաշվապահի հետ համատեղ, խաբեության և պաշտոնի չարաշահման միջոցով ստիպել են խոշորագույն ավիաընկերություններից մեկի ղեկավարությանը՝ նրանց փոխանցել 1,5 միլիոն դոլարի դրամական հատուցում իբր թե հարկային վճարումները և մաքսային տուրքերը բյուջե փոխանցելու համար։-0-