Դատախազությունը ստուգում է անցկացնում «Սոչի-Երևան» ուշացված չվերթի ուղևորների բողոքների արդյունքում

12.11.2007, 15:27
Դատախազությունը ստուգում է անցկացնում «Սոչի-Երևան» ուշացված չվերթի ուղևորների բողոքների արդյունքում

Տրանսպորտային դատախազությունը անցակցնում է ստուգում ուղևորների բազմաթիվ բողոքների արդյունքում: Նրանց խոսքերով, նախօրեին տեղի ունեցած «Սոչի-Երևան» չվերթի զգալի ուշացման ժամանակ չեն ապահովել սննդով և ջրով, ասել է «ՌԻԱ Նովոստիին» Սոչիի տրանսպորտային դատախազ, դատախազության ավագ խորհրդական Յուրի Ռյազենցևը։

.Հարյուր ուղևոր պետք է կիրակի Երևանի ժամով ժամը 11։30-ին մեկնեին Հայաստան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով չվերթը հատեձգվել է ավելի քան մեկ օրով։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» է պարզաբանել օդանավակայանի ներկայացուցիչ Ելենա Չերնիշովան, ուղևորներին չեն ապահովել սննդով և ջրով, քանի որ օդանավակայանի ղեկավարությունը չէր կարողացել կապ հաստատել ավիաընկերության ներկայացուցիչների հետ։

Այժմ ուղևորները անցնում են հաշվառում և, ինչպես սպասվում է, շուտով կմեկնեն Երևան։

Չերնիշովան պարզաբանել է, որ գիշերը օդանավակայանի ղեկավարությունը ստացել է այդ չվերթի ուղևորների 32 բողոք։

«Բոլոր բողոքների կապակցությամբ անց են կացվում ստուգումներ։ Իրականում չվերթի ուշացում եղել է, զանգում էին ավիաընկերության ներկայացուցչին, որը գտնվում է Հայաստանում, սակայն նա չէր պատասխանում զանգերին։ Այժմ ինքնաթիռը արդեն ժամանել է Սոչի, մարդիկ կմեկնեն Երևան, լարվածությունը թուլացել է», - նշել է Յուրի Ռյազանցևը։

Նա պարզաբանել է, որ դատախազության ստուգման նախնական արդյունքները կարող են հայտնի լինել արդեն երեքշաբթի։-0-