Մոսկվայում հողին կհանձնեն ավտովթարի հետևանքով մահացած դերասան Դեդյուշկոյի դին

07.11.2007, 13:10
Մոսկվայում հողին կհանձնեն ավտովթարի հետևանքով մահացած դերասան Դեդյուշկոյի դին

Վլադիմիրսկի մարզում նոյեմբերի 3-ին ավտոճանապարհային վթարի հետևանքով մահացած դերասան Ալեքսանդր Դեդյոշկոյի հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի Մոսկվայի Տռոեկուրովսկու գերեզմանոցում։

«Կինոյի տան Սպիտակ դահլիճում ժամը 10-12-ը կանցնի քաղաքացիական հոգեհանգիստը։ Հետո տեղի կունենա հուղարկավորությունը Տռոեկուրովսկու գերեզմանոցում», - «ՌԻԱ Նովոստիին» են տեղեկացրել Ռուսաստանի կինոյի դերասանների Գիլդիայում։

Մարզային ՆԳՎ-ի տվյալներով՝ նոյեմբերի 3-ի երեկոյան «Մոսկվա-Ուֆա» ավտոմայրուղու 109-րդ կմ-ին «Տոյոտա-Պիկնիկ» ավտոմեքենան, որի ղեկին նստած էր 45-ամյա Դեդյուշկոն, դուրս է եկել հանդիպակաց ուղի և բախվել է բեռնատարին։ Ճակատի հարվածի հետևանքով դերասանը, նրա կինն ու ութամյա երեխան, որոնք նրա հետ մեքենայում էին, տեղում մահացել են։

Դերասանը, որը էկրանին ստեղծել է ուժեղ և անկախ հերոսի կերպար, հանդիսատեսին հայտնի է «Տիկնիկը», «Գողը», «Մահի դիրեկտորիան», «Կոտրված նետը», «Տուրեցկու շքերթը», «Խուզարկու Դուբրովսկու գործը», «Երկնագույն լեռնահովտի գաղտնիքը», «Չեմպիոնների թիմը», «Մահափորձ», «21-րդ դարի ռուսական բիզնեսը», «Օպերատիվ կեղծանուն», «Սարմատ», «Սպաները» ֆիլմերից։

Դեդյուշկոն նաև մասնակցել է հեռուստատեսային խոշոն նախագծերին։ Դերասանը «Քո ճակատագրի փողոցը» ծրագրի հաղորդավարն էր, որը նվիրված է անհայտ հերոսներին, որոնք ապրում են աղքատության և անհայտության մեջ ու օգնության կարիք ունեն։

2006 թ.-ի հոկտեմբերին Ալեքսանդրը «Ռոսսիա» հեռուստաընկերության էկրանին հայտնվեց «Աստեղերի հետ պարերը» հայտնի շոուի ժամանակ, որտեղ նա ելույթ էր ունենում լատինոամերիկյան պարերի Ռուսաստանի առաջնության հաղթող Լիան Շակուրովայի հետ։-0-