Ֆրանսիայի նախագահի աշխատավարձը կբարձրացվի

30.10.2007, 13:51
Ֆրանսիայի նախագահի աշխատավարձը կբարձրացվի

Ելիսեյան դղյակը մտադիր է բարձրացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատավարձը գրեթե 140 տոկոսով, երկուշաբթի տեղեկացրել է Figaro ֆրանսիական թերթը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի աղբյուրներին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով աղբյուրների տեղեկատվությանը, Ֆրանսիայի խորհրդարան է փոխանցվել նախագահի գրասենյակի ղեկավար Էմմանուել Մինյոնի (Emmanuelle Mignon) ստորագրությամբ զեկուցագիր, որում առաջարկվում է բարձրացնել  Ն. Սարկոզի ամսեկան աշխատավարձը՝ 8300 եվրոյից դարձնելով 20000 եվրո։

Ելիսեյան դղյակը Ֆրանսիայի նախագահի աշխատավարձի նման զգալի ավելացման պատճառ է համարում նախագահի աշխատավարձը Եվրոմիության անդամ երկրների նախագահների աշխատավարձի չափին հավասարեցնելու ցանկությունը։

ԵՄ անդամ-երկրների նախագահների շրջանում ամենաբարձր աշխատավարձը այժմ ստանում է Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը՝ ամսեկան 21262 եվրո։-0-