Չեչնիայի ուժային կառույցները նոր ուսումնական տարվա նախաշեմին պատրաստվում են դպրոցականներին պաշտպանել խստացված ռեժիմով

27.08.2007, 20:01
Չեչնիայի ուժային կառույցները նոր ուսումնական տարվա նախաշեմին պատրաստվում են դպրոցականներին պաշտպանել խստացված ռեժիմով

Չեչնիայի հանրապետության ՆԳՆ անձնակազմը նոր ուսումնական տարվա նախաշեմին անցել է ծառայության խստացված տարբերակի, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՆԳ նախարար Ռուսլան Ալխանովը։

«Մենք բարձրացրել ենք անվտագության միջոցառումները, բայց արտակարգ որևէ գործողություն  նախատեսված չէ։ Դրանք ստանդարտ միջոցառումներ են, որոնք ձեռնարկվում են ուսումնական տարվա սկզբից առաջ՝ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում և ներառում են դպրոցների ստուգումներ՝ վտանգավոր առարկաներ հայտնաբերելու նպատակով և ուսումնական հաստատությունների վերահսկողության իրականացում»,-ճշտել է նախարարը։

Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներ փորձում են լարել իրավիճակը տարածաշրջանում՝ տարածելով լուրեր, իբրև թե, Գռոզնու վրա ահաբեկիչների հնարավոր հարձակման մասին։ «Դա անհեթեթություն է, իրավիճակը հանրապետությունում կայուն հանգիստ է և բարդացման որևէ նախապայման չկա։ Ընդհակառակը, վերջին ժամանակներս իրավապահ մարմիններն ուժեղացրել են օպերատիվ-հետախուզական գործունեությունը, որն ուղղված է անօրինական զինված կազմավորումների դեռևս չհանձնված մասնակիցների թաքստոցները հայտնաբերելուն և նրանց ձերբակալելուն»,-նշել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Գռոզնիում իրականացված հատուկ գործողության ընթացքում  ոստիկանները ոչնչացրել են դիվերսիոն-ահաբեկչական խմբի ղեկավար Ռուստամ Բասաևին, որը ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել։--0--