ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները պարգևատրել են «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժությունների ժամանակ աչքի ընկած զինծառայողներին
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը արժեքավոր նվերներով պարգևատրել է ՀՕՊ միացյալ համակարգի «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժությունների ակտիվ փուլի մասնակիցներին՝ մարտական հրաձգությունների ժամանակ ցուցաբերած մարտական վարպետության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առավելապես աչքի ընկած զինծառայողներին պարգևատրելու մասին որոշումը ընդունվել է ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների համատեղ որոշմամբ»,- ասել է Սերդյուկովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել մարտական հրաձգությունների արդյունքները և հայտարարել է, որ «մարտական հրաձգությունները կնպաստեն ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանը»։
Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում չորեքշաբթի ավարտվել է ԱՊՀ երկրների ՀՕՊ համատեղ զորավարժությունների երկրորդ փուլի ակտիվ շրջանը։ Մարտական հրաձգություններ են կատարել Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղրղզստանի հաշվարկները, ուսումնա-մարտական գործողություններին մասնակցել են Ռուսաստանի և Բելոռուսիայի ինքնաթիռները։ --0—