423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Կոնդոպոգայի դատարանը (Ռուսաստան) կքննի հակակովկասյան անկարգությունների մասին գործը

12:13
21 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.ՌԴ Կարելիա երկրամասի Կոնդոպոգա քաղաքի դատարանը երեքշաբթի կքննի  այդ քաղաքում 2006 թ. սեպտեմբերին իրագործված հակակովկասյան անկարգությունների մասնակիցների դեմ հարուցված քրեական գործը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեց պետական մեղադրողի ներկայացուցիչ  Նատալյա Միխայլովան, մեղադրյալի աթոռին են Կոնդոպոգայի տասներկու բնակիչներ, որոնք մեղադրվում են քաղաքային ու մասնավոր սեփականության, այդ թվում՝ Կովկասից եկածների առևտրական կետերի հրկիզման և ավերման մեջ։ Որպես տուժած՝ գործով անցնում է 4 մարդ։

Երեքշաբթի Կոնդոպոգայի քաղաքային դատարանում տեղի կունենա առաջին բաց լսումը՝ գործն ըստ էության քննելու համար։

«Դատական նիստի ընթացքում կարող են ներկայացվել փաստաբանների միջնորդությունները, եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա մենք նախատեսում ենք հրապարակել մեղադրական եզրակացությունը և հարցաքննել տուժածներին», - ասել է Միխայլովան։

Կարելիայի դատախազության տվյալներով, 2006 թ. սեպտեմբերի 2-ին Կոնդոպոգայում տեղի ունեցած մասսայան անկարգություններին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Նրանցից մեծամասնությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Անկարգությունները հրահրվել են տեղի բնակիչների և կովկասցիների միջև տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի պատճառով, ինչի արդյունքում երկու մարդ սպանվել է, ևս ինը ստացել են վնասվածքներ։ Այս հանցանքում մեղադրվող, Կովկասից եկած վեց հոգու հանդեպ հարուցված քրեական գործն այժմ քննվում է Կարելիայի Գերագույն դատարանում։

Բացի այդ, Կարելիայի դատախազությունը քննում է ոստիկանության երեք աշխատակիցների հանդեպ հարուցված քրեական գործը, որոնք մեղադրվում են անփութության մեջ, քանի որ միջոցներ չեն ձեռնարկել՝ ծեծկռտուքի մասնակիցների և վնասարարների հակաօրինական գործողությունների կանխարգելման համար։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը