Մոսկվան 240 կրթաթոշակ է հատկացրել ԱՊՀ և Բալթյան երկրներում սովորող ռուս ուսանողների համար

09.08.2007, 14:34
Մոսկվան 240 կրթաթոշակ է հատկացրել ԱՊՀ և Բալթյան երկրներում սովորող ռուս ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ և Բալթյան երկրներում սովորող ռուս ուսանողներին հատկացվել է Մոսկվայի քաղաքապետի 240 կրթաթոշակ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են քաղաքային վարչությունից:

Այդ կարգադրությունը ստորագրել է Մոսկվայի քաղաքապետի պ.կ. Վլադիմիր Ռեսինը: Կրթաթոշակներ կարող են ստանալ այն հայրենակից-ուսանողները, որոնք սովորում են ԱՊՀ և Բալթյան երկների բարձրագույն ուսումնական հաստատություններում` ներառյալ ռուսերեն լեզվով դասավանդվող առարկաներով բուհերում:

ԱՊՀ երկրներում սովորողների համար հատկացվել է 59 կրթաթոշակ, իսկ Բալթյան երկրներում` Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սովորողների համար` 181 կրթաթոշակ:

ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական բուհերի մասնաճյուղերում կամ այլ բուհերում սովորող ռուս ուսանողներին հատկացված Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի չափը հավասարեցվում է ՌԴ նախագահի կողմից տրվող  կրթաթոշակին: Բոլոր նշված երկրներում այն կազմում է 27 հազար ռուբլի:

Կրթաթոշակները հանձնելու հարցերը քննարկում են հատուկ հոգաբարձուների խորհուրդները, որոնց աշխատանքը կազմակերպելու համար մայրաքաղաքի միջազգային կապերի վարչության աշխատակիցների միջից քարտուղար է նշանակվում:

Խորհուրդը ուսումնասիրում է կրթաթոշակառուների թեկնածուների ցուցակները, ընտրում է թեկնածուներին և բաժանում է կրթաթոշակները: Հոգաբարձուների  խորհուրդը տարեկան անցկացնում է ոչ պակաս, քան երկու նիստ: --0—