Թբիլիսիի պետհամալսարանի մարզային բաժանմունքների հիմքի վրա կստեղծվեն անկախ համալսարաններ
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլու անվան պետհամալսարանի մարզային բաժանմունքների հիմքի վրա կստեղծվեն անկախ՝ Ախալքալաքի, Ախալցխայի և Սուխումիի համալսարանները։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Լոմայան։
«Նախկին մասնաճյուղերի հիմքի վրա, ըստ օրենքի ստեղծվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, հանրային իրավունքի անկախ իրավաբանական միավորներ։ Բայց բոլոր մասնաճյուղերը չէ, որ կվերափոխվեն։ Օրինակ՝ Օզուրգետիում և Փոթիում նման բան տեղի չի ունենա»,- հայտարարել է Ալեքսանդր Լոմայան, որը Վրաստանի կառավարության նիստում երեքշաբթի նախարարներին ծանոթացրել է այս նախաձեռնությանը, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիա գործակալությունը։
«Ինչպես հայտնի է, արդեն ստեղծվել է համալսարան ԹՊՀ-ի Զուգդիդիի մասնաճյուղի հիմքի վրա. կստեղծվեն նաև Ախալքալաքի, Ախալցխայի և Սուխումիի համալսարանները»,- տեղեկացրել է նախարարը։
ԹՊՀ-ի մյուս մասնաճյուղերը, ենթադրաբար, կվերաորակավորվեն որպես քոլեջներ։–0—