Մոսկվայի դատարանը կալանք է դրել Բերեզովսկու ֆրանսիական կալվածքի վրա

30.07.2007, 19:25
Մոսկվայի դատարանը կալանք է դրել Բերեզովսկու ֆրանսիական կալվածքի վրա

Մոսկվայի Բասմաննի դատարանը, «СБС-Агро»-ից գումար առևանգելու քրեական գործի շրջանակներում, կալանք է դրել Բորիս Բերեզովսկու կողմից Ֆրանսիայում վարձակալվող կալվածքի վրա, երկուշաբթի լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքային դատարանի մամուլի ծառայության ղեկավար Աննա Ուսաչովան։

«Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ նրա սեփականությունը՝ Ֆրանսիայի կալվածքը, կալանքի տակ վերցնելու մասին»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է նա։

ՌԴ Գլխավոր դատախազությունը Մեծ Բրիտանիայում թաքնվող Բերեզովսկուն, նրա բացակայությամբ, ներկայացրել է մեղադրանք՝ «СБС-Агро»-ին պատկանող շուրջ 13 մլն. դոլարն առևանգելու մեջ։

Ձեռներեցի դատապաշտպաներին դեռևս ոչինչ հայտնի չէ սեփականության կալանքի մասին։ «Մենք բացարձակապես ոչինչ չգիտենք, հնարավոր է, որ նման որոշում կայացվել է մեր բացակայության ժամանակ»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է դատապաշտպան Անդրեյ Բորովկովը, որը ներկայացնում է Բերեզովսկու շահերը։

–0—