Շոգի նոր ալիք է գալիս Հայաստան

09.08.2019, 10:33
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Շոգի նոր ալիք է գալիս Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, օգոստոսի 9-13–ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։ Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10–ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում ուրբաթ ցերեկն օդը կտաքանա մինչև 30-32 աստիճան, հանգստյան օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34 աստիճան, իսկ երկուշաբթի և երեքշաբթի կրկին կվերադառնա 30-32 աստիճանի ցուցանիշին։ -0–