438.37
4.44
404.03
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Shame.am»–ը հրապարակել է միակողմանի չփաստարկված կարծիքներ և ակնհայտ սուտ տեղեկություններ. ԱԱԾ-ն վարույթ է նախաձեռնել

19:51
06 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 6  հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հիմնվելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման պահանջների վրա, բազմիցս հորդորել է զանգվածային լրատվամիջոցներին, անհատներին կամ առանձին քաղաքական վերլուծաբաններին զերծ մնալ զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակային բնույթ կրող այլ եղանակներով ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող, հանրության ներքին միասնությունը խաթարող տեղեկություններ տարածելուց, սակայն այդուհանդերձ որոշ անձինք, նույնիսկ պատերազմական իրավիճակներում, շարունակում են սեփական շահը պետության անվտանգության շահերից վեր դասելու անթույլատրելի վարքագիծը: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես՝ «Shame.am» էլեկտրոնային լրատվական կայքէջի հիմնադիր Արտյոմ Խաչատրյանը նույն կայքում, ինչպես նաև իր անձնական ֆեյսբուքյան էջում 05.10.2020թ. հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ, անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները, իր ենթադրությունները, միակողմանի չփաստարկված կարծիքները կամ ակնհայտ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում նախաձեռնել է գործով վարույթ, որի շրջանակներում հոդվածում առկա հրապարակումների կապակցությամբ բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից, որի ընթացքում վերջինս կտրականապես հրաժարվել է իր կողմից հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ կամ ապացույցներ չի կարող ներկայացնել: Միաժամանակ, Արտյոմ Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ուսումնասիրվել են նաև Արտյոմ Խաչատրյանի կողմից վկայակոչված՝ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում զետեղված հրապարակումները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այն վերարտադրվել է խեղաթյուրված բովանդակությամբ՝ այդ կերպ փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը և խաթարել պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահությունը:

«Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրային շահերը նեղ անձնական շահերին ստորադասելուց, ապատեղեկատվություն կամ զրպարտչական բնույթ կրող սուտ տեղեկատվություն տարածելու, ինչպես նաև խոսքի ազատության անվան տակ հանրությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ այդպիսի տեղեկատվություն տարածողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն հորդորում է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը ակնհայտորեն միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն և պետությունը թուլացնելուն, որոնք չեզոքացնելու համար կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված ողջ գործիքակազմը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել