Սեյրան Օհանյանը լքում է պաշտոնը

27.09.2016, 11:25
Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
Սեյրան Օհանյանը լքում է պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում անելով լավատեղյակ աղբյուրների։

Այս որոշումը կայացվել է նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի` նախագահական նստավայրում երկու ժամ տևած առանձնազրույցի ավարտին։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն հետագայում ինքը՝ Օհանյանը, հերքեց ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու տարբերակը, ինչը շատ գործիչների մոտ տպավորություն ստեղծեց, թե նա մնալու է իր պաշտոնում:

Թե ինչով կզբաղվի Սեյրան Օհանյանը, թերթին դեռևս պարզել չի հաջողվել։ -0-