ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Մարդկային զոհերի պատճառ դարձած Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ ուղղված հեռագրում նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։
Aseman Airlines ավիաընկերության ATR 72 ֆրանսիական արտադրության ինքնաթիռը Թեհրան–Յասուջ (իրանական քաղաք) չվերթ իրականացնելիս կործանվել է Իրանում:
Загружается новость ...
"Право"
Վերջին տվյալների համաձայն, ինքնաթիռն անհետացել է ռադարներից օդ բարձրանալուց 50 րոպե անց:
Հաղորդվում է նաև, որ հունվարի 25-ին տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել: Դրանից հետո անսարքությունը վերացվել է, և ինքնաթիռը շարունակել է չվերթեր իրականացնել:
Նշվում է, որ զոհվածների թվում մեկ երեխա կա: Իրանական ISNA գործակալության տեղեկացմամբ, ինքնաթիռում գտնվող 60 ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են:-0-