Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը կրկին կալանավորվել է

15.11.2018, 19:55
Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազի բողոքը:
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը կրկին կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հատուկ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազի բողոքը, վերացրեց գրավը և որոշում կայացրեց Ղազարյանին կրկին կալանավորելու մասին»,– ասաց Օհանջանյանը։

Загружается новость ... "Лево"

Նա միաժամանակ նշեց, որ Ղազարյանն արդեն կալանավորվել է։

Վաչագան Ղազարյանի նկատմամբ ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել էրերկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան և ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ -0-